անվճար ծրագրեր և ոչ միայն

Ողջույն: Այս անգամ կխոսեմ Movie Maker-ի մասին, ինչ է այն, ինչպես աշխատել և այլն…

Movie Maker-ը մի ծրագիր է, որը շատ պարզ է և հեշտ է օգտագործել: Այն մոնտաժի համար է նախատեսված, և սրա միջոցով հնարավոր է ստեղծել վիդեոներ, նկարներից բաղկացած սլայդշոուներ, երգեր կարող եք ավելացնել և այլն և այլն…Ճիշտ է, այն պրոֆեսիոնալ մոնտաժի ծրագիր չէ, բայց հնարավոր է շատ բաներ անել Movie Maker-ով: Այժմ սկսենք ծանոթանալ ծրագրի հետ, և տեսնենք թե ինչպես կարելի է ստեղծել տարբեր հետաքրքիր բաներ…

Սկզբում պետք է ներբեռնել այն այստեղից: Աշխատացրեք ներբեռնված ծրագիրը և տեղակայեք համակարգչի մեջ: Այն շատ պարզ գործընթաց է, դրա համար չեմ անդրադառնում դրան: Ահա մեր Movie Maker-ի սկզբնական վիճակը:

Capture Read the rest of this entry »

Կապ չունի դու Java,C++,Python, կամ PHP ծրագրավորող ես թե ոչ, Դու միշտ ունես աճելու տեղ ծրագրավորման բնագավառում: Այս նյութը կօգնի Ձեզ և կտա մի քանի խորհուրդ ինչպես բարելավել հմտությունները ծրագրավորման մեջ:

  1. Սկզբում հասկացիր քո առջև դրված խնդիրը շատ լավ:
  2. Հաջորդ քայլը դա մի քանի անգամ մտածել ինչպես լուծել խնդիրը:
  3. Ժամանակ տրամադրեք այն բանին, թե ինչ  արդյունք եք ուզում ստանալ, մտածեք խնդիրի լուծման տարբերակները, և մի փորձեք միանգմից սկսել կոդ գրել:
  4. Մշակեք խնդրի լուծման պլանը: 
    • Սկզբում շատ փոքր ինչ որ բան հնարավոր է մտածեք, բայց դա կարող է սկիզբ լինել նոր լուծումների:
    • Մեծ պրոյեկտների համար հեշտ է աշխատանքը բաժանել մասերի, module-ների մեջ դրանք ներառել, և հետևել հետևյալին:Այս ամեն ինչը, ամբողջ պահանջները հավաքելը կարող է շատ օգնել և ավելի քիչ ժամանակ ու աշխատանք կխլի Ձեզանից խնդրի լուծման համար:Այն ավելի հեշտ կլինի, ավելի արագ, ավելի հաճելի: Մտածեք թե ինչ եք ուզում որ Ձեր ծրագիրն անի սկզբից մինչև վերջ: Հնարավոր է այդ ընթացքում ավելի հեշտ և լավ բաներ մտածեք խնդիրը լուծելու համար:
      • Թե յուրաքանչյուր մոդուլը ինչ պիտի անի
      • Ինչպես են տվյալները բաժանվում մոդուլների մեջ
      • Ինչպես տվյալները պիտի օգտագործվեն յուրաքանչյուր մոդուլի միջոցով:
  5. Անպայման տեղադրեք մեկնաբանություններ Ձեր կոդի մեջ: Յուրաքանչյուր ֆունկցիա պիտի նկարագրվի 1-2 տողանոց comment-ներով, և նկարագրի արգումենտները-input, և այն թե ինչ պիտի վերադարձվի ֆունկցիայի միջոցով: Մի մոռացեք թարմացնել comment-ները երբ թարմացնում եք կոդը:
  6. Օգտագործեք հասկանալի անուններով փոփոխականներ: Այն կօգնի Ձեզ ծրագիրը գրելու ժամանակ: Դա նշանակումա է փոխանակ գրելու x = a+b*c օգագործեք ավելի հասկանալի անուններով փոփոխականներ: Դա կօգնի հետագայում հեշտ հասկանալ գրված կոդը: Օրինակ integer փոփոխականների համար կարող եք օգտագործել intRowCounter այսպիսի անունով: Եթե օգտագործում եք string տիպի փոփոխական, օգտագործեք stringMystringname օրինակ այսպիսի փոփոխական: Կարևոր չէ ինչ անուն կդնեք փոփոխականին, կարևոր է որ այն հասկանալի լինի ձեր և ուրիշների համար կոդը կարդալիս:
  7. Փորձարկեք ամեն ինչ: Սկսեք փորձարկումները հենց ծրագիրը գրելու սկզբից: Սկսեք փորձարկել յուրաքանչյուր մոդուլն առանձին, օգտատործելով input-ները և ստուգելով output-ները: Փորձարկեք այնպիսի արգումենտներ, որոնք մտածում եք որ չի օգտագործվի հիմնականում: Դա կօգնի սխալներից հեռու մնալ: Կա փորձարկելու արվեստ: Փորձարկեք Ձեր ծրագրերը ներառելով հետևյալ գործոնները:Կիրառել,Կիրառել,Կիրառել: Ծրագրավորումը չունի հատուկ կանոնակարգ: Միշտ լինում է ինչ որ բան սովորելու, երբեմն այնքան շատ, որ չեք էլ պատկերացնում:
    • Փորձարկեք 0-ն և մեծ դրական արժեքներ, դատարկ տողը(empty string)-ը:
    • Իմաստալից արժեքներ: Եթե դուք մտածում եք որ հնարավոր չէ այդ բառը կամ արժեքը ներառվի ծրագրում, փորձարկեք ամեն դեպքում:
    • Սխալ արժեքներ, օգտագործեք 0-ն, օրինակ 0-ի վրա բաժանելը, կամ օրինակ բացասական թիվը դրականի վրա բաժանելը, ամբողջ արժեքները և հնարավոր ամեն տարբերակ:
  8. Պատրաստ եղեք ծրագիրը փոփոխելու ցանկացած ժամանալ: Իրական աշխատանքային պայմաններում պահանջները կարող են փոխվել շատ արագ:
  9. Սկսեք աշխատել շատ պարզ: Երբ ծրագրավորում եք ինչ որ բան շատ հասարակ և համակարգված, այն օգնում է սշլավ ծրագրեր ստեղծելուն, շատ ժամանակ չի պահանջում, և օգտակար է նաև այլ մարդկանց համար, որովհետև նրանք նույնպես կարող են նայել Ձեր գրած կոդը:

 

Աղբյուրը ` WikiHow

Ինչ է Browser-ը ?

Ողջույն: Այսօր կխոսենք browser-ներից: Ինչ է բրաուզերը ? Բրաուզերը մի ծրագիր է պատրաստված ծրագրավորողի կողմից, որը կարող է ցույց տալ տարբեր կայքեր, փորձարկել տարբեր վեբ-ծրագրեր և այլն: Կան բրաուզերներ որ ավելի շատ են ֆունկցիոնալ և հետևաբար ավելի հայտնի են: Բայց կան նաև քիչ օտագոգործվող բրաուզերներ:

Ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Այժմ կներկայացնեմ բավական հայտնի մի քանի  բրաուզերներ:

Browsers

Explorer Internet Explorer

Internet Explorer (IE)-ը մշակված է Microsoft-ի կողմից: Այն ստեղծվել է 1995 թվականին, և այժմ համարվում է աշխարհի ամենահայտնի բրաուզերներից մեկը:

Firefox Firefox
Firefox-ը բրաուզեր է Mozilla-ի կողմից: Այն ստեղծվել է 2004-ին և նույնպես շատ հայտնի է մեր օրերում:
Chrome Google Chrome
Google Chrome-ը անվճար և open-source բրաուզեր է արտադրված Google-ի կողմից: Քրոմը նույնպես բավական լավ համբավ ունի բրաուզերների շարքում:
Safari Apple Safari

Սաֆարին default բրաուզերն է Mac-երի համար: Այն հայտնի է իր լավ դիզայնով և նույնպես շատ օգտագործվող բրաուզեր է մեր օրերում:

Opera Opera
Opera-ն անվճար, արագ, փոքր և ստանդարտ բրաուզեր է: Այն հիմնականում օգտագործվում է հեռախոսների և ձեռքի համակարգիչների մեջ:
Mozilla Mozilla
Mozilla-ն պրոյեկտը զարգացում է ապրել Netscape-ի հիման վրա: Այն բրաուզերները, որոնք հիմնված են Mozilla-ի կոդի վրա, ամենատարածվածն են այսօր:
Netscape Netscape
Netscape-ը առաջին առևտրային վեբ բրաուզերն է եղել: Այն ստեղծվել է 1994 թվականին, բայց իր տեղը զիջեց IE-ին: Netscape-ի աշխատանքը պաշտոնապես դադարեցվել է 2008 թվականի փետրվարին:

 

Այսօր կներկայացնեմ մի քանի տեքստային խմբագրիչներ:

Notepad ++

Notepad++-ը Windows-ի հասարակ նոթփադի ավելի լավ ու կատարելագործված տարբերակն է: Եթե գրում եք ինչ որ կոդ ինչ որ ծրագրավորման լեզվով, ապա այն ճանաչում է այն, և շատ պարզ ու ընթեռնելի է դարձնում կոդը: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Bluefish Editor

BlueFish տեքստային խմբագրիչը նախատեսված է Mac և Linux օգտագործողների համար: Սա բավականին “հզոր” և “ամուր” խմբագրիչ է, open source է, և լավ գնահատականի է արժանացել ծրագրավորողների և վեբ դիզայների միջև:  Այն հայտնի է որպես շատ արագ աշխատող խմբագրիչ, և կարողանում է 500 և ավել ֆայլեր օգտագործել միաժամանակ: Մի խոսքով եթե ծրագրավորող եք և օգտվում եք Linux-ից կամ Mac-ից, այս խմբագրիչը հենց Ձեզ համար է: Կարող եք ներբեռնել այստեղից:

Smultron

Smultron-ը նախատեսված է Mac-ի համար, և շատ հեշտ օգտագործվող խմբագրիչ է: Նրա պարզ ինտերֆեյսը շատ օգտակար է սկսնակ ծրագրավորողների համար:Այն ունի հատուկ հատկություններ, օրինակ ձևավորում է կոդը գույներով, որպեսզի հասկանալի և ավելի ըմռնելի դառնա այն, և ունի live preview հատկությունը, նաև կարող եք օգտագործել full-screen վիճակով: Smultron-ը կարող եք ներբեռնել այստեղից:

Gedit

gedit - screen shot.

Gedit-ը Gnome-ի հիմնական տեքստային խմբագրիչն է համարվում, և չնայած Microsoft-ի Notepad-Ին այն ավելի լայն հնարավորթյուններ է ընձեռում ծրագրավորողներին: Այն օգտագործում են Linux-ից օգտվողնները: Կարող եք ներբեռնել այստեղից:

Այսօր այսքանը:

Շնորհակալություն

Ողջույն: Այսօր կսովորենք ինչպես տեղադրել նկարները շրջանակների մեջ: Նախ այցելում ենք հետևյալ կայքը: Սեղմում ենք Open a File-ի վրա:

Capture

Ընտրում ենք այն նկարը որն ուզում ենք շրջանակի մեջ դնել:

dadsaՁախ մասից սեղմում ենք Frames-ի վրա: Այդտեղ կգտնեք տարբեր ձևերի, գույների շրջանակներ, ընտրում եք որը Ձեզ դուր է գալիս, և սեղմում շրջանակի վրա, այստեղ աշխատում է Live View վիճակը, որի միջոցով կարող եք միանգամից տեսնել, թե ինչպես է երևում նկարը շրջանակով: Ընտրելւոց հետո պատուհանը այս տեսքը պիտի ունենա(իհարկե ձեր ընտրած նկարով ու շրջանակով):

սա

Մնում է պահպանել նկարը, դրա համար սեղմում եք ներքևի նկարում պատկերված կոճակի վրա: Եվ հետո էլ Save կոճակի վրա: Վերջում էլ ընտրում եք այն վայրը, որտեղ ուզում եք պահել նկարը:

1

Այս լավ ու հեշտ օգտագործելի կայքի միջոցով Դուք կկարողանաք անել նաև այլ ձևափոխություններ նկարների հետ: Կարծում եմ այս գրառումը օգտակար կլինի Ձեզ:

Շնորհակալություն:

Ողջույն: Այս գրառումը Ձեզ կսովորեցնի ինչպես ներբեռնել google-ում տեղադրված գրքերը: Առաջին քայլը որ պետք է անեք, այն է ներբեռնել ծրագիրն այստեղից: Հետո աշխատացրեք այն, կհայտնվի այս պատուհանը`Capture

Սեղմեք Next, հետո սեղմեք I accept the “agreement”- կոճակի վրա, նորից Next, մեկ հատ էլ Next, և սեղմեք Install:

Երբ ավարտվի ծրագրի տեղակայումը կհայտնվի այսպիսի պատուհան:

ս

Սեղմեք Finish: Կբացվի ծրագիրը այսպիսի պատուհանով:

da

Մնաց գտնենք Google գրքի հղումը տեղադրենք Google Book Url բաժնում և սեղմենք start: Իսկ ինչպես գտնենք google գրքի հղումը:

Այս հղումով կարող եք գտնել Ձեր ուզած գիրքը: Գտնում եք գիրքը, սեղմում եք գրքրի վրա և հայտնվում այսպիսի մի էջում:

Capture

Հետո սեղմում եք կանաչով նշված մասի վրա: Հետո copy եք անում առաջին տողում գրված հղումը, որը հենց պետք է տեղադրեք ծրագրում, որպեսզի ներբեռնենք այն: Paste ենք անում Google Book Url բաժնում և սեղմում start: Այն կներբեռնի գիրքը այն տարածքում, որտեղ դուք կընտրեք ներքևի մասից:

Ահա այսպես հնարավոր է ներբեռնել Google ցանկացած գիրք:

Շնորհակալություն 🙂

20120522122247-1Դուք միշտ ցանկացել էլ սովորել ինչպես ստեղծել ծրագիր ինքնուրույն, բայց երբևէ չեք իմացել, որտեղից սկսել: Բարեբախտաբար ինտերնետում կան շատ անվճար դասեր, որոնք կօգնեն Ձեզ դառնալ ծրագրավորող կարճ ժամանակում:

Շատերի մոտ է առաջանում այս հարցը, թե որ ծրագրավորման լեզուն է ամենալավը և որից սկսել: Շատ կարծիքներ կան այս կամ այն լեզուների վերաբերյալ, բայց չկա “ամենալավ” լեզու հասկացությունը: Կա մի ճշմարտություն: Վերջում ընտրած լեզուն այդքա էլ նշանակություն չի ուենալու: Եթե Դուք հասկանաք, թե ինչպես են աշխատում ծրագրերը, նարնց կառուցվածքային տարրերը և իմանաք ինչպես ճիշտ դասավորել ծրագրի մասերը, դա շատ ավելի լավ կլինի: Յուրաքանչյուր լեզու, նույնիսկ ամենահասարակ script-լեզուն, ունեն այն բոլոր էլեմենտները, որոնք դուք կօգտագործեք այլ լեզուներով աշխատելիս և դա կօգնի Ձեզ ավելի շատ բաներ սովորել:

Երբ Դուք սովորում եք ծրագրավորել, հնարավոր չէ շատ սխալներ չանեք այդ ընթացքում: Խնդիրն այն է, որ երբեմն Դուք չեք հասկանում որ Դուք իրոք սխալվում եք:  Առաջին և հիմնական սխալներից մեկը այն է, որ Դուք պետք է մտածեք, որ Դուք այդքան էլ շատ բան չգիտեք, այդքան էլ
“հզոր” չեք,: Հավատացեք, յուրաքանչյուրը կարող է սովորել ծրագրավորում, եթե ցանկանա: Պետք է սկսել ամենապարզ հասկացություններից, և հետո քիչ քիչ սկսել հասկանալ այս կամ այն մասն ինչպես է աշխատոի, և արդեն այն կոդը, որ մի որոշ ժամանակ առաջ վախեցնում էր Ձեզ, այժմ հասկանալի կթվա: plԵվ եթե այն ժամանակ մտածում էիք որ այդ գրվածը անտրամաբանական մի բան է, այժմ դուք այլ կերպ կմտածեք: Լավ ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է ծանր աշխատանք կատարել, ժամերով նստել համակարգչի առջև 🙂 Օնլայն վարժություններ անել, գրքեր կարդալ, լեկցիաներ լսել և այլն և այլն…Կամ վախը կհաղթահարի Ձեզ կամ Դուք նրան 🙂 Խորհուրդ է տրվում սկսնակ ծրագրավորողներին օգտագործել Scratch ծրագիրը, որի մասին ես կատարել էի մի գրառում:  Այն մի հրաշալի ծրագիր է, որի միջոցով շատ պարզ կարելի է հասկանալ loop-եը, if, else պայմանները, փոփոխականների ու հաջորդականությունների իմաստը առանց որևէ կոդավորման…

Հուսամ տվեցի որոշ անհրաժեշտ ինֆորմացիա, որը պետք կգա սկսնակ ծրագրավորողներին:

Շնորհակալություն 🙂

Ողջույն: Այսօր կներկայացնեմ Atmosphir ծրագիրը, որի միջոցով կարող եք ստեղծել Ձեր իսկ խաղերը: Այս ծրագրով խաղ ստեղծելու համար ամենևին ծրագրավորում իմանալ հարկավոր չէ: Ուղղակի պետք են լավ մտքեր, թե ինչպես կառուցել այս կամ այն աշխարհը, ինչպես դասավորել մնացած մասերը և այլն: Atmosphir-ը շատ կօգնի սկսնակներին, ովքեր ցանկանում են ապագայում ստեղծել իրենց խաղերը: Ճիշտ է, այս ծրագրով չեք կարող ստեղծել խաղեր, ինչպիսիք են օրինակ NFS-ը, PES-ը, Counter Strike-ը, բայց հնարավոր է շատ հետաքրքիր բաներ մտածել: Դե ինչ, մնում է ներբեռնել այն այստեղից և սկսել պատրաստումը: Ի դեպ, խաղը պատրաստելուց հետո այն կարող եք տեղադրել atmosphir-ի կայքում և տարածել այն:

Ձեզ լավ մտքեր եմ մաղթում 🙂

Ողջույն: Այսօր ներկայացնում եմ մի ծրագիր, որի միջոցով կարելի է փոխարկել pdf ֆորմատը doc ֆորմատի: Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել այդ ծրագիրն այստեղից: Հետո պետք է install անել այն: Իսկ օգտագործումը պարզ է , ընտրում ենք այն pdf ֆայլը, որն ուզում եք փևափոխել այս կերպ`

1

Հետո ընտրում եք այն վայրը, որտեղ որ ցանկանում եք լինի փևափոխված doc ֆայլը: Այսպես`

2

Այսքանը, մնում է սեղմեք  Convert to Word Document կոճակը, և փևափոխումը կսկսվի: Այսպես`

Capture

 

free-pdf-to-word

Այսօր այսքանը 🙂 Ձեզ հաջողություն 🙂

turbo_pascal
Ողջույն: Այսօր կխոսենք Պասկալ լեզվի մասին: Եթե ցանկանում եք սկսել սովորել Պասկալ լեզուն, ապա որևէ բանի նախնական իմացության կարիք չկա: Պասկալը շատ հեշտ ընկալվող լեզու է, և օգնում է սկսնակներին հասկանալ, և հետագայում հեշտ սովորել այլ ավելի լուրջ ու լայն կիրառվող լեզուները ինչպիսին են C-ն, C++-ը, JAVA-ն և այլն:

Պասկալը համարվում է հասարակ և բարձր մակարդակ ունեցող լեզու, և նրա միջոցով հեշտությամբ կարելի է հիմք դնել ծրագրավորման հիմնունքներին: Եթե ցանկանում եք սկսել սովորել Պասկալ, ապա անհրաժեշտություն չկա ուրիշ լեզու սովորել, որ այս մեկն ավելի հեշտ ընկալեք: Այն բավականին հեշտ և հասկանալի լեզու է և օգնում է հասկանալ ծրագրավորման հիմնական բաղկացուցիչ մասերը: Այն հիմնականում օգնում է հասկանալ C լեզվի հիմնական մասերը: Եթե գիտեք Պասկալ, ապա C-ն շատ հեշտ կլինի սովորել Ձեզ համար: Պասկալը և C-ն ունեն շատ ընդհանուր բաներ, թե կառուցվածքային նմանություններ, և թե syntax-ային նմանություններ:

Ցանկացած լեզուն ունի իր սեփական աղբյուրը, որն անհրաժեշտ է թարգմանել CPU-ի , համակարգչային կոդի: Այդ թարգմանիչներին անվանում են Interpreter-ներ կամ Compiler-ներ(հայերեն թարգմանությունն այս երկու բառերի բավականին անհասկանալի են, լավ կլինի որ անգելերեն լեզվով իմանաք 🙂 ): Interpreter-ն ավելի դանդաղ է աշխատում քան Compiler-ը, քանի որ այն պետք է վերբեռնվի հիշողության մեջ, մինչ ծրագրի թարգմանության ավարտը: Իսկ Compiler-ը աշխատում է շատ ավելի արագ և թարգմանում է գրված ծրագիրը օբյեկտային կոդի: Compiler-ը թարգմանում է գրված ծրագիրն առանց syntax-ային սխալների և պատճենահանում է այն, որն էլ կոչվում է օբյեկտային կոդ: Օբյեկտային կոդն օգտագործում է OS-ը, որպեսզի իրագործի թարգմանված ծրագիրը:

Եթե ցանկանում եք սովորել Պասկալ լեզուն, ապա պիտի մտածեք թե որ թարգմանչից պետք է օգտվեք: Windows-ի համար կարող եք օգտագործել           Dev Pascalը, կամ Turbo-Pascal-ը:

Դե ինչ, եթե ցանկանում եք հենց այս պահից սովորել Պասկալ լեզուն, կարող եք սկսել այս կայքից : Ահա Այն:

Այդ կայքում ամեն ինչ շատ պարզ է և կարծում եմ խնդիրներ չեն լինի, թե ինչպես օգտագործել կայքը:

Դե ինչ, կարծում եմ անհրաժեշտ գրառում էր սա և հուսամ օգտակար կլինի Ձեզ համար 🙂

Շնորհակալություն 🙂

Tag Cloud