անվճար ծրագրեր և ոչ միայն

Կապ չունի դու Java,C++,Python, կամ PHP ծրագրավորող ես թե ոչ, Դու միշտ ունես աճելու տեղ ծրագրավորման բնագավառում: Այս նյութը կօգնի Ձեզ և կտա մի քանի խորհուրդ ինչպես բարելավել հմտությունները ծրագրավորման մեջ:

  1. Սկզբում հասկացիր քո առջև դրված խնդիրը շատ լավ:
  2. Հաջորդ քայլը դա մի քանի անգամ մտածել ինչպես լուծել խնդիրը:
  3. Ժամանակ տրամադրեք այն բանին, թե ինչ  արդյունք եք ուզում ստանալ, մտածեք խնդիրի լուծման տարբերակները, և մի փորձեք միանգմից սկսել կոդ գրել:
  4. Մշակեք խնդրի լուծման պլանը: 
    • Սկզբում շատ փոքր ինչ որ բան հնարավոր է մտածեք, բայց դա կարող է սկիզբ լինել նոր լուծումների:
    • Մեծ պրոյեկտների համար հեշտ է աշխատանքը բաժանել մասերի, module-ների մեջ դրանք ներառել, և հետևել հետևյալին:Այս ամեն ինչը, ամբողջ պահանջները հավաքելը կարող է շատ օգնել և ավելի քիչ ժամանակ ու աշխատանք կխլի Ձեզանից խնդրի լուծման համար:Այն ավելի հեշտ կլինի, ավելի արագ, ավելի հաճելի: Մտածեք թե ինչ եք ուզում որ Ձեր ծրագիրն անի սկզբից մինչև վերջ: Հնարավոր է այդ ընթացքում ավելի հեշտ և լավ բաներ մտածեք խնդիրը լուծելու համար:
      • Թե յուրաքանչյուր մոդուլը ինչ պիտի անի
      • Ինչպես են տվյալները բաժանվում մոդուլների մեջ
      • Ինչպես տվյալները պիտի օգտագործվեն յուրաքանչյուր մոդուլի միջոցով:
  5. Անպայման տեղադրեք մեկնաբանություններ Ձեր կոդի մեջ: Յուրաքանչյուր ֆունկցիա պիտի նկարագրվի 1-2 տողանոց comment-ներով, և նկարագրի արգումենտները-input, և այն թե ինչ պիտի վերադարձվի ֆունկցիայի միջոցով: Մի մոռացեք թարմացնել comment-ները երբ թարմացնում եք կոդը:
  6. Օգտագործեք հասկանալի անուններով փոփոխականներ: Այն կօգնի Ձեզ ծրագիրը գրելու ժամանակ: Դա նշանակումա է փոխանակ գրելու x = a+b*c օգագործեք ավելի հասկանալի անուններով փոփոխականներ: Դա կօգնի հետագայում հեշտ հասկանալ գրված կոդը: Օրինակ integer փոփոխականների համար կարող եք օգտագործել intRowCounter այսպիսի անունով: Եթե օգտագործում եք string տիպի փոփոխական, օգտագործեք stringMystringname օրինակ այսպիսի փոփոխական: Կարևոր չէ ինչ անուն կդնեք փոփոխականին, կարևոր է որ այն հասկանալի լինի ձեր և ուրիշների համար կոդը կարդալիս:
  7. Փորձարկեք ամեն ինչ: Սկսեք փորձարկումները հենց ծրագիրը գրելու սկզբից: Սկսեք փորձարկել յուրաքանչյուր մոդուլն առանձին, օգտատործելով input-ները և ստուգելով output-ները: Փորձարկեք այնպիսի արգումենտներ, որոնք մտածում եք որ չի օգտագործվի հիմնականում: Դա կօգնի սխալներից հեռու մնալ: Կա փորձարկելու արվեստ: Փորձարկեք Ձեր ծրագրերը ներառելով հետևյալ գործոնները:Կիրառել,Կիրառել,Կիրառել: Ծրագրավորումը չունի հատուկ կանոնակարգ: Միշտ լինում է ինչ որ բան սովորելու, երբեմն այնքան շատ, որ չեք էլ պատկերացնում:
    • Փորձարկեք 0-ն և մեծ դրական արժեքներ, դատարկ տողը(empty string)-ը:
    • Իմաստալից արժեքներ: Եթե դուք մտածում եք որ հնարավոր չէ այդ բառը կամ արժեքը ներառվի ծրագրում, փորձարկեք ամեն դեպքում:
    • Սխալ արժեքներ, օգտագործեք 0-ն, օրինակ 0-ի վրա բաժանելը, կամ օրինակ բացասական թիվը դրականի վրա բաժանելը, ամբողջ արժեքները և հնարավոր ամեն տարբերակ:
  8. Պատրաստ եղեք ծրագիրը փոփոխելու ցանկացած ժամանալ: Իրական աշխատանքային պայմաններում պահանջները կարող են փոխվել շատ արագ:
  9. Սկսեք աշխատել շատ պարզ: Երբ ծրագրավորում եք ինչ որ բան շատ հասարակ և համակարգված, այն օգնում է սշլավ ծրագրեր ստեղծելուն, շատ ժամանակ չի պահանջում, և օգտակար է նաև այլ մարդկանց համար, որովհետև նրանք նույնպես կարող են նայել Ձեր գրած կոդը:

 

Աղբյուրը ` WikiHow

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

%d bloggers like this: