անվճար ծրագրեր և ոչ միայն

Ողջույն: Այս անգամ կխոսեմ Movie Maker-ի մասին, ինչ է այն, ինչպես աշխատել և այլն…

Movie Maker-ը մի ծրագիր է, որը շատ պարզ է և հեշտ է օգտագործել: Այն մոնտաժի համար է նախատեսված, և սրա միջոցով հնարավոր է ստեղծել վիդեոներ, նկարներից բաղկացած սլայդշոուներ, երգեր կարող եք ավելացնել և այլն և այլն…Ճիշտ է, այն պրոֆեսիոնալ մոնտաժի ծրագիր չէ, բայց հնարավոր է շատ բաներ անել Movie Maker-ով: Այժմ սկսենք ծանոթանալ ծրագրի հետ, և տեսնենք թե ինչպես կարելի է ստեղծել տարբեր հետաքրքիր բաներ…

Սկզբում պետք է ներբեռնել այն այստեղից: Աշխատացրեք ներբեռնված ծրագիրը և տեղակայեք համակարգչի մեջ: Այն շատ պարզ գործընթաց է, դրա համար չեմ անդրադառնում դրան: Ահա մեր Movie Maker-ի սկզբնական վիճակը:

Capture

Այժմ իրար հետ կստեղծենք մի փոքր վիդեո, որտեղ կսովորենք թե ինչպես ավելացնել նկարներ, վիդեոներ, կտրտել վիդեոները, ավելացնել տեքստեր և վերջում  պահպանել այն որպես վիդեո ֆայլ:

Նկարներ ավելացնելու համար սեղմում ենք Add videos and Photos – ի վրա:

Capture

Ես կընտրեմ Windows-ի default մի քանի default նկար հենց Images թղթապանակից, ընտրելուց հետո սեղմում ենք Open կոճակի վրա:

Capture

Հետո նկարները կերևան Movie Maker-ում այս ձևով:

Capture

Ավելացնենք վերնագիր մեր տեսահոլովակին: Սեղմենք Title-ի վրա:

CaptureԳրենք վերնագիրը նախատեսված տեղում, նաև կարող ենք փոխել ետնաշերտի գույնը, ընտրել էֆեկտը, թե ինչ կերպ երևա վերնագիրը,ընտրել վերնագրի չափերը, փոխել տառատեսակը, գրվածքի գույնը և  այլն: Եթե փորձեք այդ ամենն ինքնուրույն անել, ավելի լավ կլինի🙂

Capture

Ես փոփոխություններից հետո ստացա այս տեսքը: Դուք բնականաբար կստանաք մի ուրիշ տեսք Ձեր ուզած վերնագրով և գույներով:

Capture

Անցնենք առաջ: Նկարները փոխելու ժամանակ կարող ենք հետաքրքիր անցումներ դնել, դրա համար գծիկը տեղադրում ենք այն երկու նկարների միջև, որոնց միջև լինելու է այդ անցումը, ու սեղմում ենք Animation-ի վրա:

Capture

Կան տարբեր անցումների ձևեր, ընտրեք որը Ձեր դուրը կգա🙂 Եվ դա արեք բոլոր նկարների միջև, վերջում տեսքը պիտի լինի նման մի բան:

Capture

Ավելացնենք մի վիդեո-հոլովակ, որը հետո կկտրտենք և ձևափոխությունների կենթարկենք😀

Դրա համար սեղմում ենք նորից Add Photos and Videos-ի վրա և ընտրում ինչ որ վիդեո, ես նորից կընտրեմ Windows-ի default-ը:

Capture

Նշեմ մի բան, որ հերթականությունը կարող ենք ինքներդ որոշել որը որից հետո եք ցանկանում տեսնել, ուղղակի պետք է բռնել նկարից կամ վիդեոից և տեղաշարժել Ձեր ուզած վայրը:

Վիդեոն ավելացնելուց հետո ես ուզում եմ մոնտաժել այն: Նշեմ թե ինչ կարող ենք անել վիդեո-ի հետ, կարող ենք ձայնն անջատել(mute), կարող ենք փոփոխել արագությունը, կարող ենք մասնատել վիդեոն, և մասնատել այն կոնկրետ որ վայրկյանից որ վայրկյանը: Ձայնն անջատելու համար Timeline-ում սեղմում ենք վիդեոի  վրա և սեղմում Video Tools-ի վրա: Ահա այսպես:

Capture

Ինչպես ասացի արդեն, կարղ ենք արագացնել կամ դանդաղեցնել վիդեոն սեղմելով Speed-ի վրա և նշելով արագությունը: Ահա այսպես:

Capture

Տեսնենք թե ինչպես կարող ենք մոնտաժել-կտրատել վիդեոն: Դրա համար օգագործելու ենք Split գործիքը, որը բաժանում է վիդեոն երկու մասի, իսկ այդ մասերը ընտրում եք Դուք, Գծիկը տեղադրելով բաժանման մասում: Ահա այսպես:

CaptureՍեղմելով Split այն կբաժանի վիդեոն երկու մասի, և որ մասը որ ուզում եք հանել սեղմում եք արդեն առանձնացած մասի վրա, աջ կլիկ եք սեղմում, և Remove, ահա այսպես:

Capture

Մնաց ավելացնենք երաժշտությունը: Դրա համար սեղմում ենք Add Music -ի վրա, և ընտրում երգը 🙂

Այսպես էլ կտրատում ենք վիդեոն: Երևի այսքանը, ես վերջում կավելացնեմ մի վերնագիր The End գրությամբ, և Save կանեմ պրոյեկտը:

Դուք կարող եք շատ լավ բաներ ստանալ Movie Maker-ի միջոցով: Ես կտեղարդեմ այս վիդեոն YouTube-ում և Դուք կարող եք տեսնել վերջնական արդյունքը: Դուք կարող եք գտնել այլ բաներ նույնպես, որ ես հնարավոր է մոռացած լինեմ ասել: Իսկ հարցերի դեպքում կարող եք թողնել մեկնաբանություն կամ գրեք իմ email-ին: Հուսով եմ այս tutorial-ը օգտակար կլինի Ձեզ🙂

Ահա վիդեոն:

Շնորհակալություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

%d bloggers like this: