անվճար ծրագրեր և ոչ միայն

20120522122247-1Դուք միշտ ցանկացել էլ սովորել ինչպես ստեղծել ծրագիր ինքնուրույն, բայց երբևէ չեք իմացել, որտեղից սկսել: Բարեբախտաբար ինտերնետում կան շատ անվճար դասեր, որոնք կօգնեն Ձեզ դառնալ ծրագրավորող կարճ ժամանակում:

Շատերի մոտ է առաջանում այս հարցը, թե որ ծրագրավորման լեզուն է ամենալավը և որից սկսել: Շատ կարծիքներ կան այս կամ այն լեզուների վերաբերյալ, բայց չկա “ամենալավ” լեզու հասկացությունը: Կա մի ճշմարտություն: Վերջում ընտրած լեզուն այդքա էլ նշանակություն չի ուենալու: Եթե Դուք հասկանաք, թե ինչպես են աշխատում ծրագրերը, նարնց կառուցվածքային տարրերը և իմանաք ինչպես ճիշտ դասավորել ծրագրի մասերը, դա շատ ավելի լավ կլինի: Յուրաքանչյուր լեզու, նույնիսկ ամենահասարակ script-լեզուն, ունեն այն բոլոր էլեմենտները, որոնք դուք կօգտագործեք այլ լեզուներով աշխատելիս և դա կօգնի Ձեզ ավելի շատ բաներ սովորել:

Երբ Դուք սովորում եք ծրագրավորել, հնարավոր չէ շատ սխալներ չանեք այդ ընթացքում: Խնդիրն այն է, որ երբեմն Դուք չեք հասկանում որ Դուք իրոք սխալվում եք:  Առաջին և հիմնական սխալներից մեկը այն է, որ Դուք պետք է մտածեք, որ Դուք այդքան էլ շատ բան չգիտեք, այդքան էլ
“հզոր” չեք,: Հավատացեք, յուրաքանչյուրը կարող է սովորել ծրագրավորում, եթե ցանկանա: Պետք է սկսել ամենապարզ հասկացություններից, և հետո քիչ քիչ սկսել հասկանալ այս կամ այն մասն ինչպես է աշխատոի, և արդեն այն կոդը, որ մի որոշ ժամանակ առաջ վախեցնում էր Ձեզ, այժմ հասկանալի կթվա: plԵվ եթե այն ժամանակ մտածում էիք որ այդ գրվածը անտրամաբանական մի բան է, այժմ դուք այլ կերպ կմտածեք: Լավ ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է ծանր աշխատանք կատարել, ժամերով նստել համակարգչի առջև🙂 Օնլայն վարժություններ անել, գրքեր կարդալ, լեկցիաներ լսել և այլն և այլն…Կամ վախը կհաղթահարի Ձեզ կամ Դուք նրան🙂 Խորհուրդ է տրվում սկսնակ ծրագրավորողներին օգտագործել Scratch ծրագիրը, որի մասին ես կատարել էի մի գրառում:  Այն մի հրաշալի ծրագիր է, որի միջոցով շատ պարզ կարելի է հասկանալ loop-եը, if, else պայմանները, փոփոխականների ու հաջորդականությունների իմաստը առանց որևէ կոդավորման…

Հուսամ տվեցի որոշ անհրաժեշտ ինֆորմացիա, որը պետք կգա սկսնակ ծրագրավորողներին:

Շնորհակալություն🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

%d bloggers like this: