անվճար ծրագրեր և ոչ միայն

Ողջույն, այսօր կխոսենք ծրագրավորման լեզուներից:

Ծրագրավորման լեզուները համակարգչի հետ հաղորդակցվելու նպատակով ստեղծված արհեստական լեզուներ են, որոնք քերականության ու շարահյուսության ուրույն և խիստ կանոններ ունեն:

20-րդ դարի 50-ական վականների առաջին կեսեին ստեղծվեցին Ասեմբլեր անվամբ լեզուներ, որոնք զրոներից և մեկերից բացի իրենց մեջ պարունակում էին օպերատորներ.այստեղ առաջին անգամ մտցվեց փոփոխական հասկացությունը` որպես տարբեր արժեքներ կրելու հատկությամբ օժտված մեծությունը:

50-ական թվականներին սկսեցին ստեղծվել ծրագրավորման ավելի բարձր մակարդակի լեզուներ: Սրանք բնական լեզվին բավականին մոտ լեզուներ էին և ավելի հասկանալի էին մարդու համար:

 

Տարբեր խնդիրներ լուծելու համար հետագայում ստեղծվեցին զանազան լեզուներ, ինչպիսին են

Fortran, Cobol,Basic և այլն: Fortran-ը նախատեսված էր տեխնիկական հաշվարկնել կատարելու

համար,Cobol-ը` նախատեսված էր կոմերցիային առընչվող խնդիրներ լուծելու համար: Basic-ը աչքի

էր ընկնում սովորելու պարզությամբ և ուղղված էր սկսնակ ծրագրավորողներին:

 

80-ականներին ստեղծվեցին ալգորիթմական լեզուներ, որոնք թույլատրեցին անցում կատարել կառուցվածքային ծրագրավորման:

Կառուցվածքային ծրագրավորման մեջ մեծ դեր ունի ինչպես Պասկալ լեզուն,որի հիման վրա հետագայում ստեղծվեց Object Pascal լեզուն,այնպես էլ C լեզուն:

Հետագայում C-ի հիման վրա ստեղծվեց C++ օբյեկտային կողմնորոշմամբ լեզուն: Նշեմ որ այս լեզուն շատ տարածված է և օգտագործվում է ամբողջ աշխարհում:

20-րդ դարի 90-ականներին ինտերնետի զարգացմանը զուգընթաց ստեղծվեցին ծրագրավորման նոր լեզուներ, որոնք թույլատրում էին ծրագրերին աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի վրա (Windows,Linux,Mac OS):

Նմանատիպ լեզու է Ջավան, որը ստեղծվել է C++-ի հիմքում: Ջավան ներկայումս աշխարհում երկրորդ լայնորեն կիրառվող լեզուն է Basic-ից հետո:

Կան ծրագրավորման մետ երկու  հազար լեզու, և տարեց տարի դրանց թիվն ավելանում է: Կան լեզուներ, որոնք կարողանում են օգտագործել միայն դրանք ստեղծողները, իսկ կան ուրիշները, որոնք օգտագործվում են աշխարհով մեկ:

Ծրագրավորման լեզուների ցանկին, որոնք ինչպես արդեն նշեցի բավականին շատ են, կարող եք ծանոթանալ, սեղմելով այստեղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

%d bloggers like this: