անվճար ծրագրեր և ոչ միայն

turbo_pascal
Ողջույն: Այսօր կխոսենք Պասկալ լեզվի մասին: Եթե ցանկանում եք սկսել սովորել Պասկալ լեզուն, ապա որևէ բանի նախնական իմացության կարիք չկա: Պասկալը շատ հեշտ ընկալվող լեզու է, և օգնում է սկսնակներին հասկանալ, և հետագայում հեշտ սովորել այլ ավելի լուրջ ու լայն կիրառվող լեզուները ինչպիսին են C-ն, C++-ը, JAVA-ն և այլն:

Պասկալը համարվում է հասարակ և բարձր մակարդակ ունեցող լեզու, և նրա միջոցով հեշտությամբ կարելի է հիմք դնել ծրագրավորման հիմնունքներին: Եթե ցանկանում եք սկսել սովորել Պասկալ, ապա անհրաժեշտություն չկա ուրիշ լեզու սովորել, որ այս մեկն ավելի հեշտ ընկալեք: Այն բավականին հեշտ և հասկանալի լեզու է և օգնում է հասկանալ ծրագրավորման հիմնական բաղկացուցիչ մասերը: Այն հիմնականում օգնում է հասկանալ C լեզվի հիմնական մասերը: Եթե գիտեք Պասկալ, ապա C-ն շատ հեշտ կլինի սովորել Ձեզ համար: Պասկալը և C-ն ունեն շատ ընդհանուր բաներ, թե կառուցվածքային նմանություններ, և թե syntax-ային նմանություններ:

Ցանկացած լեզուն ունի իր սեփական աղբյուրը, որն անհրաժեշտ է թարգմանել CPU-ի , համակարգչային կոդի: Այդ թարգմանիչներին անվանում են Interpreter-ներ կամ Compiler-ներ(հայերեն թարգմանությունն այս երկու բառերի բավականին անհասկանալի են, լավ կլինի որ անգելերեն լեզվով իմանաք :) ): Interpreter-ն ավելի դանդաղ է աշխատում քան Compiler-ը, քանի որ այն պետք է վերբեռնվի հիշողության մեջ, մինչ ծրագրի թարգմանության ավարտը: Իսկ Compiler-ը աշխատում է շատ ավելի արագ և թարգմանում է գրված ծրագիրը օբյեկտային կոդի: Compiler-ը թարգմանում է գրված ծրագիրն առանց syntax-ային սխալների և պատճենահանում է այն, որն էլ կոչվում է օբյեկտային կոդ: Օբյեկտային կոդն օգտագործում է OS-ը, որպեսզի իրագործի թարգմանված ծրագիրը:

Եթե ցանկանում եք սովորել Պասկալ լեզուն, ապա պիտի մտածեք թե որ թարգմանչից պետք է օգտվեք: Windows-ի համար կարող եք օգտագործել           Dev Pascal-ը, կամ Turbo-Pascal-ը:

Դե ինչ, եթե ցանկանում եք հենց այս պահից սովորել Պասկալ լեզուն, կարող եք սկսել այս կայքից : Ահա Այն:

Այդ կայքում ամեն ինչ շատ պարզ է և կարծում եմ խնդիրներ չեն լինի, թե ինչպես օգտագործել կայքը:

Դե ինչ, կարծում եմ անհրաժեշտ գրառում էր սա և հուսամ օգտակար կլինի Ձեզ համար :)

Շնորհակալություն :)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Tag Cloud

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: